Արմինֆո. Ադրբեջանն ու Թուրքիան ակնհայտորեն նոր ռազմական ագրեսիա են նախապատրաստում Հայաստանի դեմ։ Այd մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Կարեն Իգիթյանը:
Նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ, Անկարան և Բաքուն կգնան միջանցքի ճեղքման՝ Փաշինյանի կառավարության լիակատար անգործության պայմաններում (արձակուրդ, հեծանիվ և այլն): Իգիթյանը նշում է, որ պետք է հստակ հասկանալ, որ, կորցնելով Արցախը, Հայաստանը կորցրեց այն վահանը, որn իրեն ծածկում էր հարվածից։ Հիմա Ադրբեջանի կողմից նոր հարված է նախապատրաստվում։ Որպես օրինակ քաղաքագետը նշել է լրահոսը, որը վկայում է Բաքվի մտադրությունների մասին։ Մասնավորապես, օգոստոսի 14-ին ադրբեջանական "Silk Way Airlines" ավիաընկերության Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռն Ադրբեջանից մեկնել է Իսրայել: "Սովորաբար այդ կերպ Ադրբեջանը սպառազինություն է փոխադրում։ Այդպես էր նաև 2023 թվականի սեպտեմբերի սկզբին", - հիշեցնում է Իգիթյանը։
Այնուհետև նա հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության օգոստոսի 16-ի պահանջը ՝ դուրս բերել ռուսական զորքերը Սյունիքի մարզից, որտեղ նրանք կանգնած էին Ադրբեջանի հետ սահմանին: Օգոստոսի 17 - ին հարևան պետության ՀՕՊ-ը զորավարժություն է անցկացրել, նույն օրը թուրքական ՌՕՈՒ-ն հետախուզություն է իրականացրել Հայաստանի սահմանների մոտ. թռել են "Բայրաքթար" և "Բոինգ" 737 AEW&C ԱԹՍ-ներ: Օգոստոսի 18-ին ադրբեջանական քարոզչական ռեսուրսները գրում են այն մասին, որ Հայաստանը Գորիսի շրջանում հրետանային զորամաս է ձևավորում, ինչը, ադրբեջանական քարոզչամեքենայի կարծիքով, Բաքվին իրավունք է տալիս հարվածել Հայաստանին: Նույն օրն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Երևանին մեղադրում է Ջուղայի (Նախիջևան) ուղղությամբ իր դիրքերը գնդակոծելու համար: Օգոստոսի 19-ին Թուրքիայի տարածքից "Բայրաքթար" ԱԹՍ-ն անարգել թռչում է Հայաստանի տարածք՝ գրեթե մինչև Երևան։
"Քարտեզի վրա Ադրբեջանի տարածքային պահանջներն են, որոնք նա ներկայացրել է դեռևս 1919 թվականին Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղղակիորեն հայտարարել է, որ Երևանն էլ է պատկանում Ադրբեջանին: Թուրքիայի և Ադրբեջանի էլիտաները կարծում են, որ Հայաստան չպետք է լինի ։ Դա պետք է հասկանալ", - նշել է քաղաքագետը։