Արմինֆո. Պատմության իմաստավորումը բնական գործընթաց է, հատկապես, երկրների և ժողովուրդների առջև ծառացած արդի մարտահրավերների լույսի ներքո: Այդ մասին օգոստոսի 16-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մեկնաբանելով 8-րդ դասարանի պատմության նոր դասագրքի դրույթը, որում 1828 թվականին Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որակվում է որպես բռնակցում։
Դեսպանի խոսքով ՝ այդ հարցի վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշումն արդեն հնչեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը: "Կարեւոր է, որ այդ գործընթացում ներկա լինեն ազնվությունը, կոնյունկտուրային նկատառումներից խուսափելու ձգտումը, ինչպես նաեւ նախնիների հիշատակի նկատմամբ հարգանքը", - ընդգծել է Կապիրկինը:
Նա հավելել է, որ Օշականի ճակատամարտը նախնիների հերոսության և նվիրումի վառ օրինակ է, իսկ նրանց հիշատակի և ընդհանուր պատմության նկատմամբ հարգանքը պետք է ամեն կերպ պահպանել: "Ես համոզված եմ, որ կանցնեն դեռ շատ տարիներ, դարեր, բայց հայկական հողի քաջարի պաշտպանների չխամրած փառքը հավերժ կապրի մեր ժողովուրդների հիշողության մեջ ՝ որպես քաջության և հերոսության վառ օրինակ", - եզրափակել է ռուս դիվանագետը:
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ ՝ Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի, իբր, բռնակցման մասին դրույթը խմբագրվելու է: Գերատեսչությունից հայտնել են, որ առաջիկայում այդ դրույթում փոփոխություն կմտցվի ։