Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից: Այդ մասին հաղորդել է փաստաբան Ալբերտ Բենգլյանը։
Նրա հավաստմամբ՝ Տոնոյանն ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։ Չի բացառվում, որ նախկին նախարարն ազատության մեջ հայտնվի արդեն այսօր, սակայն դա տեղի կունենա գրավի գումարը վճարելու դեպքում։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի, այդ թվում ՝ հրթիռների մատակարարման գործընթացում չարաշահումներին առնչվող քրեական գործով: Այդ գործով մեղադրվում են նաև Հայաստանին սպառազինություն մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը:
Նախկին նախարարը կալանքի տակ է 2021 թվականի սեպտեմբերից։