Արմինֆո. Հայաստանում կնշվի ևս մեկ տոն՝ Հայրերի օրը։ Կառավարությունը օգոստոսի 15-ի նիստում հավանություն է տվել "Տոների և հիշատակի օրերի մասին" օրենքում ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի ներկայացրած փոփոխություններին:
Ինչպես նշվում է օրենքի նախագծի հիմնավորման մեջ, Հայրերի օրն ամեն տարի երկրում կնշվի հունիսի 17-ին: Այն կլինի աշխատանքային օր: Նման տոն նշվում է մի շարք երկրներում՝ ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Գերմանիայում և այլուր: Հայրերի օրը, օրենսդրական նախաձեռնության հեղինակի մտահղացմամբ, կօգնի երեխաների գիտակցության մեջ ամրապնդել ընտանիքի կարևորությունը, իսկ հայրերին ՝ ավելի լավ գիտակցել իրենց դերը ընտանիքի պահպանման և երեխաների դաստիարակության գործում: