Արմինֆո. Ռուսաստանը մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերների օգնությանը՝ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո: Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
"Զարմանալի կլիներ, եթե ՀԱՊԿ գլխավոր երկիր Ռուսաստանը ինչ-որ մեկից օգնություն խնդրեր սեփական տարածքում: Ու՞մ եք պատրաստվում ներգրավել Կուրսկի մարզում Ռուսաստանին օգնելու համար: Ղազախների՞ն ուզում եք ներգրավել, թե՞ հայերին։ Ու՞մ: Ինչ-որ հիմար հարցեր եք տալիս", - ասել է Զատուլինը՝ «գազետա.ռու»-ի հետ զրույցում:
Կուրսկի մարզում ռազմական գործողություններն ակտիվացել են օգոստոսի 6-ի առավոտյան։ Ուկրաինայի զինված ուժերը հատել են Ռուսաստանի սահմանը և մտել մարզի տարածք ։ Չորրորդ օրն այնտեղ մարտեր են ընթանում։