Արմինֆո. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:
Մինչև 97 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում հայ մարզիկին դիմակայել է Ուզբեկստանի հավաքականի անդամ Ռուստամ Ասակալովը, որին Ալեքսանյանը կարողացել է հաղթել 9:5 հաշվով: Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ: 1/2 եզրափակիչի մենամարտը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 21: 30-ին:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին: