Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոնտինյին շնորհավորել է Հայաստանին 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում առաջին մեդալի կապակցությամբ: "Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին", - «Թվիթեր»-ի (X) իր միկրոբլոգում գրել է դեսպանը:
Նշենք, որ օգոստոսի 4-ին Օլիմպիական խաղերում հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել հենացատկում: Հավելենք, որ սա մարզիկի համար արդեն երկրորդ օլիմպիական պարգևն է. 2020 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում նա բրոնզե մեդալ էր նվաճել: