Արմինֆո.Գեղարքունիքում սահմանազատման եւ սահմանագծման որևէ գործընթաց չի իրականացվում։ Այդ մասին հուլիսի 25-ին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Ընդ որում, Գեղարքունիքի ղեկավարը նշել է, որ տեղեկություններ չունի, թե իր մարզում երբ են սկսելու այդ գործընթացները:
Նա վստահաբար հայտարարել է, որ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում ադրբեջանցի զինվորականները պետք է դուրս գան 2021-2022թթ ․ Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից ։ < Միջազգային կազմակերպությունները նույնպես ասել են այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքները, և նրանք կհեռանան և կվերադարձնեն մեր հողերը>, - ասել է Սարգսյանը։
Հարցին, թե այդ դեպքում ինչու սահմանազատումից և սահմանագծումից հետո ադրբեջանցիները չհեռացան Տավուշից, մարզպետը պատասխաանել է, թե ճիշտ չէ նման կերպ մեկնաբանել իրավիճակը: Նա ասել է, թե այդ գործընթացների արդյունքում գծվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, ինչը նշանակում է, որ կողմերը ճանաչել են միմյանց ինքնիշխան տարածքները: "Եթե կան վայրեր, որտեղ ինչ-որ մեկը հետ չի քաշվել, վստահ եմ, որ հետ կքաշվեն", - ընդգծել Է Սարգսյանը ՝ խնդրելով սպասել բոլոր գործընթացների ավարտին։