Արմինֆո. Մոսկվայում տեղի են ունեցել խորհրդատվություններ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի և Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Սամիր Շարիֆովի միջև:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում առկա իրադրությունը: "Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրների, ԵԱՀԿ-ում իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։ Անդրադարձ է կատարվել երկկողմ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային մի շարք թեմաների:
Հանդիպումն անցել է ավանդական բարեկամական և վստահելի մթնոլորտում, որը համապատասխանում է ռուս-ադրբեջանական դաշնակցային ոգուն", - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։