Արմինֆո. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարագացնի Ուկրաինայում պատերազմի ավարտը, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
"Նախ, մենք, իհարկե, չենք կարող միջամտել որևէ մեկի ընտրություններին ։ Ավելին, մենք չենք կարող միջամտել այնպիսի մեծ երկրի նախագահի ընտրություններին, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Դա մեր գործը չէ։ Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ եթե այս ընտրություններում հաղթի Թրամփը, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի, և, համապատասխանաբար, մեր տարածաշրջանն արագ կհանգստանա, ինչը կփոխի վերաբերմունքը կոնկրետ Վրաստանի նկատմամբ։ Եթե տարածաշրջանում խաղաղություն լինի, Վրաստանի հանդեպ վերաբերմունքը կփոխվի։ Սա միակ բանն է, որ կարելի է ասել այս առումով ։ Մնացածը ամերիկյան ժողովրդի ընտրությունն է։ Ամերիկացի ժողովուրդը պետք է որոշի, թե ով է լինելու ԱՄՆ նախագահը", - հայտարարել է Իրակլի Կոբախիձեն, որի խոսքը մեջբերում է Վրաստանի Առաջին ալիքը ։