Arminfo.info


 Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024 13:43
Ալինե Գրիգորյան

Կարծիք. Հայաստանի անկախության հռչակագիրը, որն Ալիևը խնդրահարույց է համարում Ադրբեջանի համար, փոփոխման ենթակա չէ

Կարծիք. Հայաստանի անկախության հռչակագիրը, որն Ալիևը խնդրահարույց է համարում Ադրբեջանի համար, փոփոխման ենթակա չէ

Արմինֆո. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջներն անվերջ են լինելու, քանի դեռ Հայաստանը չի կատարել երկու պայման։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը՝ արձագանքելով Հայաստանին ուղղած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական պահանջներին:

«2024թ. հուլիսի 20-22-ն օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում անցկացված երկրորդ գլոբալ մեդիաֆորումի ժամանակ՝ հուլիսի 20-ին, օկուպանտ և ցեղասպան, արհեստական կեղծ կազմավորման, այսպես կոչված, Ադրբեջանի սուլթան Իլհամը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին, մասնավորաբար, հայտարարել է. «…կան երկու կարևոր հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել: Համենայնդեպս, այս պահին երկու: Առաջին՝ Հայաստանը պետք է դրական պատասխանի Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ին համատեղ դիմում ներկայացնելու մասին մեր առաջարկին… Հայաստանը համաձայն չէ…

Երկրորդ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը: Եվ կրկին ցանկանում եմ ասել, որ մեր գործողությունները չեն հանդիսանում միջամտություն նրանց գործերին, ամենևին ոչ: Հայաստանի Սահմանադրության մեջ կան հղումներ անկախության Հռչակագրին, որն ակնհայտ տարածքային սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ դրանում խոսվում է Հայաստանի հետ, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի միավորման մասին: Այսինքն՝ քանի դեռ այս կետը գոյություն ունի, խաղաղ համաձայնագիրն անհնար է», - գրել է քաղաքագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում՝ անդրադառնալով Ապշերոնի սուլթան Իլհամի պահանջներին առանձին-առանձին:

«Այսպես, ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Իլհամի նպատակը: 1992թ. մարտի 24-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԽ) Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպումը: Հանդիպման արդյունքների մասին հրապարակվել է եզրակացությունների ամփոփագիր (այսուհետև՝ ամփոփագիր): Ամփոփագրի, մասնավորապես, 11-րդ կետում արձանագրվել է հետևյալը. «Նախարարները ի գիտություն ընդունեցին Հայաստանի և Ադրբեջանի պարտավորությունը՝ լիովին աջակցելու ԵԱՀԽ-ի Խորհրդի նախագահության առաքելությանը տարածաշրջանում, ինչպես նաև այն գործողություններին, որոնց վերաբերյալ ԵԱՀԽ-ի Խորհուրդը համաձայնել է, և կոչ են անում այս երկու երկրներին ակտիվորեն հետամուտ լինել այդ պարտավորության կատարմանը՝ հասնելու (հակամարտության – Ս. Հ.-Ջ.) տևական, խաղաղ լուծման»:

Մեջբերումից պարզվում է, որ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի հետ միասին Ադրբեջանը նույնպես պարտավորվել է՝

• աջակցել ԵԱՀԽ-ի Խորհրդի առաքելությանն ու գործողություններին տարածաշրջանում,

•ադրբեջանաարցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:

Ամփոփագրի 8-րդ և 9-րդ կետերից հայտնի է դառնում, որ ադրբեջանաարցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների նպատակով (ԵԱՀԽ) Խորհուրդը որոշել է հնարավորինս շուտ Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում հրավիրել խորհրդաժողով 11 պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Սլովակիայի Դաշնային Հանրապետության և Շվեդիայի մասնակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, հրավիրվելու են խորհրդաժողովին նրա նախագահի կողմից` խորհրդաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո:

Ռազմական գործողությունների սրման պատճառով նշված խորհրդաժողովն այդպես էլ չի հրավիրվել, սակայն անվանումը՝ Մինսկի խորհրդաժողով, պահպանվել է: Մինսկի խորհրդաժողովը վերածվել է Մինսկի խմբի, որի առաջին նիստը տեղի է ունեցել ոչ թե Մինսկում, այլ Հռոմում` 1992թ. հունիսի 1-5-ին:

1994թ. դեկտեմբերի 5-6-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ/ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ որոշվել է նշանակել ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին, որպեսզի ստեղծվի ընդհանուր և համաձայնեցված հիմք բանակցությունների համար:

Բուդապեշտի գագաթաժողովի որոշման համաձայն՝ 1995թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, բանակցային գործընթացն ապահովելու և հակամարտության կարգավորման համար համապատասխան հիմք ձևավորելու համար:

Մինսկի համանախագահության ինստիտուտը սկսել է գործել 1997թ. փետրվարի 14-ից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակվել և 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Հայաստանին և Ադրբեջանին է ներկայացվել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին մի փաստաթուղթ, որն առավել հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անունով:

Արցախի Հանրապետության շահերի սպասարկման տեսանկյունից անընդունելի համարելով հիշյալ փաստաթուղթը՝ այդուհանդերձ հարկ է նշել, որ փաստաթղթում արձանագրվել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, մասնավորաբար, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքների համաձայն:

Հարկ է նշել, որ համակարտությունը «Մադրիդյան սկզբունքներ»-ի համաձայն կարգավորելուն Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը: Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Մադրիդյան սկզբունքներ»-ին մինչ օրս հաջորդած բոլոր փաստաթղթերում, այդ թվում ստորագրված նաև Ադրբեջանի կողմից, բացի 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության, ուղղակի կամ անուղղակի կերպով մշտապես ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի շարունակման կարևորությունը և հակամարտությունը միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության, համաձայն կարգավորելու անհրաժեշտությունը:

Այդպիսի փաստաթղթերից կարելի է վկայակոչել օրինակ Մոսկվայի կամ Մայենդորֆյան հռչակագիրը՝ ստորագրված 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից:

Ձգտելով հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ նավթային դիկտատոր Իլհամը ցանկանում է հրաժարվել ադրբեջանաարցախյան հակամարտությունը միջազգային իրավունքի սկզբունքներին համաձայն լուծելու իր իսկ ստանձնած բազմաթիվ գրավոր հանձնառություններից:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու օկուպանտ և ցեղասպան Իլհամի պահանջին, ապա այս մասին էլ հարկ է նշել հետևյալը: Հայաստանի անկախության Հռչակագրին, որն Իլհամը համարում է Ադրբեջանի համար խնդրահարույց, հղում է տրված Հայաստանի Սահմանադրության նախաբանում: Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ:

Հետևաբար, Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության անկախության Հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության:

Այսպիսով, առնվազն վերոնշյալը նկատի առնելով՝ չպիտի գնալ Հայաստանին ներկայացրած Ադրբեջանի երկու պահանջներից և ոչ մեկի կատարմանը:

Հատկանշական է, որ Ապշերոնի սուլթան Իլհամը բացահայտ խոստովանել է, որ Հայաստանին ներկայացրած հիշյալ երկու պահանջներով ինքը չի բավարարվելու: Ապագայում կարող են ներկայացվել նաև այլ պահանջներ: Այս մասին անառարկելիորեն վկայում են Իլհամի հետևյալ խոսքերը. «…կան երկու կարևոր հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել: Համենայնդեպս, այս պահին երկու:»:  Իսկ սա իր հերթին վկայում է այն մասին, որ Հայաստանին ուղղված Ադրբեջանի պահանջները վերջ չեն ունենալու:

Ադրբեջանը երկու դեպքում կարող է պահանջ չներկայացնել Հայաստանին. մի դեպքում, երբ Հայաստանը ջախջախիչ պարտության մատնի Ադրբեջանին՝ պարտադրելով վերջինիս ստորացուցիչ պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրել, մյուս դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ:  Երկրորդ տարբերակը բացառելու և առաջին տարբերակն իրականություն դարձնելու նպատակով՝ հարկ է բոլոր ուղղություններով տանել համառ և նպատակային աշխատանք, ինչը, սակայն, հնարավոր կարող է լինել միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո», - ամփոփել է Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  13-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 13-ին
Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ինԱմերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին
«Պարզից պարզ».ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ«Պարզից պարզ».ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ
Հայաստանի իշխանությունները ցանկանում են Դիլիջանի շրջանում նոր թունել կառուցել. նախարարՀայաստանի իշխանությունները ցանկանում են Դիլիջանի շրջանում նոր թունել կառուցել. նախարար
Օդի աղտոտվածության մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ է 14 կայան՝ Հայաստանի ողջ տարածքը ծածկելու համար․ՍիմիդյանՕդի աղտոտվածության մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ է 14 կայան՝ Հայաստանի ողջ տարածքը ծածկելու համար․Սիմիդյան
Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունները երկրի արգելոցային գոտիներում. նախարարՀայաստանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունները երկրի արգելոցային գոտիներում. նախարար
«ՀայաՔվե» միավորումն առաջարկում է ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին«ՀայաՔվե» միավորումն առաջարկում է ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին
Կաթողիկոս. երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք պետք է պահենք միաբանությունը ազգային մեր կյանքումԿաթողիկոս. երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք պետք է պահենք միաբանությունը ազգային մեր կյանքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբTabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ
Մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքըՄեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքը
Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` ուսանելուԱննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` ուսանելու
Ռուսաստանի հայերի միությունն իր զորակցությունն է հայտնում ՀԱԵ-ինՌուսաստանի հայերի միությունն իր զորակցությունն է հայտնում ՀԱԵ-ին
Փաշինյանը շարունակում է ՀԱԵ դեմ արշավը․նա Մայր Աթոռից պատասխան է պահանջումՓաշինյանը շարունակում է ՀԱԵ դեմ արշավը․նա Մայր Աթոռից պատասխան է պահանջում
Ճամբարակում գազի պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ. ՆԳՆՃամբարակում գազի պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ. ՆԳՆ
ՀՅԴ. Բոլորի համար պարզ է, թե Փաշինյանն ինչ ճանապարհով է առաջնորդում հայ հասարակությանըՀՅԴ. Բոլորի համար պարզ է, թե Փաշինյանն ինչ ճանապարհով է առաջնորդում հայ հասարակությանը
Հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակըՀունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  11-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 11-ին
Սեյրան Օհանյան. գլխավոր դատախազը կատարում է Հայաստանի վարչապետի պատվերՍեյրան Օհանյան. գլխավոր դատախազը կատարում է Հայաստանի վարչապետի պատվեր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում. ԿԳՄՍՆՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում. ԿԳՄՍՆ
Սարգսյանը կրկին Փաշինյանին կոչ է արել հրապարակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019 թվականի վերջին փաստաթուղթըՍարգսյանը կրկին Փաշինյանին կոչ է արել հրապարակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019 թվականի վերջին փաստաթուղթը
Սերժ Սարգսյան. այն ամենը, ինչ կատարվում է ՀԱԵ շուրջ, տեղավորվում է Սերժ Սարգսյան. այն ամենը, ինչ կատարվում է ՀԱԵ շուրջ, տեղավորվում է "իրական Հայաստանի" գաղափարի մեջ
Ժաննա Անդրեասյան. Մեր երկրում կա մեկ պետական լեզու՝ հայերենը, և դա որևէ պարագայում չի կարող փոխվել Ժաննա Անդրեասյան. Մեր երկրում կա մեկ պետական լեզու՝ հայերենը, և դա որևէ պարագայում չի կարող փոխվել
ՀԱԵ դեմ Փաշինյանի հարձակումները համընկել են արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված եկեղեցու նախաձեռնությունների հետ. ՀՅԴՀԱԵ դեմ Փաշինյանի հարձակումները համընկել են արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված եկեղեցու նախաձեռնությունների հետ. ՀՅԴ
Երևանում կրակոցների հետևանքով երկու մարդ է տուժել, այդ թվում՝ տարեց կինԵրևանում կրակոցների հետևանքով երկու մարդ է տուժել, այդ թվում՝ տարեց կին
Ժամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցումԺամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցում
ԿԳՄՍ նախարար. Ակադեմիական քաղաքի կառավարման և ֆինանսավորման հայեցակարգը մշակում է Մյունխենի տեխնիկական համալսարանը ԿԳՄՍ նախարար. Ակադեմիական քաղաքի կառավարման և ֆինանսավորման հայեցակարգը մշակում է Մյունխենի տեխնիկական համալսարանը
Թուրքական ակադեմիական ամսագրերը շարունակում են կեղծել Հայաստանի պատմությունըԹուրքական ակադեմիական ամսագրերը շարունակում են կեղծել Հայաստանի պատմությունը
2024 թվականին մասնագիտական կրթության հաստատություններում ընդունելությունը 11,4%- ով ավելացել է2024 թվականին մասնագիտական կրթության հաստատություններում ընդունելությունը 11,4%- ով ավելացել է
Հունվարից  մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի ՔԿ-ը վերադարձրել է ողջ 2024 թվականի ընթացքում վերականգնված վնասը 3.8 անգամ գերազանցող  գումարՀունվարից  մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի ՔԿ-ը վերադարձրել է ողջ 2024 թվականի ընթացքում վերականգնված վնասը 3.8 անգամ գերազանցող  գումար
«Ի գործ» ծրագրով հայրենադարձության մակարդակը կազմել է 70%«Ի գործ» ծրագրով հայրենադարձության մակարդակը կազմել է 70%
Զախարովա. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք Զախարովա. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք 
Իրանը խափանել է Իրանը խափանել է "Զանգեզուրի միջանցք" ստեղծելու փորձը. ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական
Վճռաբեկ դատարանը մերժել է Արմեն Չարչյանի գործով գլխավոր դատախազի բողոքըՎճռաբեկ դատարանը մերժել է Արմեն Չարչյանի գործով գլխավոր դատախազի բողոքը
Գլխավոր դատախազությունը դիմել է Ազգային ժողովին՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համարԳլխավոր դատախազությունը դիմել է Ազգային ժողովին՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
ՀՀ վարչապետը մտադիր է ձևավորել համակարգող խումբ՝ նոր Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն կազմակերպելու նպատակովՀՀ վարչապետը մտադիր է ձևավորել համակարգող խումբ՝ նոր Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն կազմակերպելու նպատակով
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ նախագահի օգնականի խոսքերը հիստերիա են առաջացրել ԲաքվումԼեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ նախագահի օգնականի խոսքերը հիստերիա են առաջացրել Բաքվում
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 10-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 10-ին
Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբՆերդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ
Հայաստան է ժամանել Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի պատվիրակությունըՀայաստան է ժամանել Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի պատվիրակությունը
Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար "Հայաստան"-ը պատրաստ է ապահովել պակասող 28 պատգամավորների ստորագրությունները
Ադրբեջանագետ. Ադրբեջանագետ. "Արևմտյան Ադրբեջան" ծրագիրը Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների քաղաքականության արդյունք է
ՀՀ ՔԿ. էլեկտրոնիկայի խանութների ցանցը լրացուցիչ վճարել է նախկինում թաքցված 460 մլն դրամի հարկերըՀՀ ՔԿ. էլեկտրոնիկայի խանութների ցանցը լրացուցիչ վճարել է նախկինում թաքցված 460 մլն դրամի հարկերը
Պատգամավոր. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակում են իրենց պայքարը խիստ անհավասար պայմաններումՊատգամավոր. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակում են իրենց պայքարը խիստ անհավասար պայմաններում
Ամերիկացի իրավապաշտպան. Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի շարունակումն ավելի հավանական է, քան՝ խաղաղության հաստատումըԱմերիկացի իրավապաշտպան. Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի շարունակումն ավելի հավանական է, քան՝ խաղաղության հաստատումը
Շնորհազրկված պատգամավոր. Մենք չենք պաշտպանելու Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնի համարՇնորհազրկված պատգամավոր. Մենք չենք պաշտպանելու Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնի համար
Հայաստանը միանում է Չարլի Չապլինի Հայաստանը միանում է Չարլի Չապլինի "Ոսկու տենդ" լեգենդար ֆիլմի համաշխարհային հոբելյանին
Ամենայն հայոց կաթողիկոսն Ավստրալիայից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց աջակցությունն ու զորակցությունը բերել արցախցիներինԱմենայն հայոց կաթողիկոսն Ավստրալիայից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց աջակցությունն ու զորակցությունը բերել արցախցիներին
ԱԺ պատգամավոր. ՀԱԵ ապրանքն այլևս գնորդ չունի, քանի որ երկրում այլևս ոչ լեգիտիմ իշխանություն չկաԱԺ պատգամավոր. ՀԱԵ ապրանքն այլևս գնորդ չունի, քանի որ երկրում այլևս ոչ լեգիտիմ իշխանություն չկա
Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններԱմենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՀՀ վարչապետ. Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է ազատի ՎեհարանըՀՀ վարչապետ. Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է ազատի Վեհարանը
Վարչապետի մամուլի քարտուղարը հերքել է Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյանն առնչվող լուրերըՎարչապետի մամուլի քարտուղարը հերքել է Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյանն առնչվող լուրերը
Մեկնարկում է Հայաստանի հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըՄեկնարկում է Հայաստանի հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը
ՀՀ առաջին նախագահը խստիվ դատապարտել է Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունըՀՀ առաջին նախագահը խստիվ դատապարտել է Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը
Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնըՀայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 9-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 9-ին
Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն ՍուրենյանցԵրևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն Սուրենյանց
Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից. Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից. "Պատիվ ունեմ"-ի վարչապետի թեկնածուն միավորման կոչ է արել բոլոր ընդդիմադիրներին
ԱԺ-ում ամփոփվել են Վալենտինա Մատվիենկոյի Երեւան այցի արդյունքներըԱԺ-ում ամփոփվել են Վալենտինա Մատվիենկոյի Երեւան այցի արդյունքները
ԱԺ ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցությունը հայտնել է վարչապետի թեկնածուի անունը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար
Սերժ Սարգսյանի կուսակցությունը վարչապետի թեկնածու է ընտրել՝ Փաշինյանին իմպիչմենտի շրջանակումՍերժ Սարգսյանի կուսակցությունը վարչապետի թեկնածու է ընտրել՝ Փաշինյանին իմպիչմենտի շրջանակում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը