Արմինֆո.Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից ռուսական զորքերի դուրս բերման վերաբերյալ Ուկրաինայի պատրաստած բանաձևի նախագծին շուրջ քվեարկությունում: Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 192 երկրներից 99-ը, դեմ՝ 9-ը, այդ թվում ՝ Բելառուսը, Բուրունդին, ԿԺԴՀ-ն, Կուբան, Մալին, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան և Էրիթրեան: 60 երկիր, այդ թվում ՝ Ալժիրը, Հայաստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Չինաստանը, Մեքսիկան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Տաջիկստանը, ձեռնպահ են քվեարկել: Փաստաթուղթը կոչվում է "Ուկրաինայի միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմային Էլեկտրակայանի տեխնիկական և ֆիզիկական անվտանգություն", այն ներառում է 13 կետ: Դրանցից մեկում պահանջ է ներկայացվում, որպեսզի ՌԴ-ն շտապ դուրս բերի իր զինծառայողներին և այլ չարտոնված անձնակազմը Զապորոժիեի ԱԷԿ-ից։ Նշվում է, որ ռուսական զորքերը պետք է հետ քաշվեն Ուկրաինայի տարածքից "նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում":
Զապորոժիեի ԱԷԿ-ը 2022 թվականի հոկտեմբերից գտնվում է "Ռոսէներգոատոմ" ԲԸ-ի ("Ռոսատոմի" դուստր") կառավարման ներքո։