Արմինֆո.Մենք հասկանում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կարևորությունը, բայց այստեղ պետք է լինի հաշվետվողականություն լինի փախստականների և մշակութային ժառանգության պահպանման մասով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Մերիլենդ նահանգից սենատոր Բեն Քարդինը՝ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան կատարած այցի շրջանակներում: "Եվ մենք կշարունակենք այդ հարցերը պահել մեր ուշադրության կենտրոնում", - ասել է նա:
Քարդինն ընդգծել է, որ ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան պայմանավորված է գործընկերությունն ամրապնդելու մտադրությամբ: «Մենք այստեղ ենք՝ որպես ձեր բարեկամներ: Եվ տեսնում ենք ռազմական բնույթի բազմաթիվ մարտահրավերներ», - ասել է նա, նշելով, որ միջազգային աջակցությունն այդ առումով Հայաստանի համար սահմանափակ է։ Հանձնաժողովի ղեկավարը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և էթնիկ զտումների մասին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել կապերը Հայաստանի հետ՝ անվտանգության, տնտեսական և քաղաքական ոլորտներում ։ "Եվ մենք կփորձենք գտնել այն ուղիները, որոնցով կկարողանանք խորացնել առկա ձեռքբերումները", - ասել Է սենատորը, նշելով, որ այդ գործընկերությունը կարեւոր է ոչ միայն Հայաստանի եւ ԱՄՆ-ի, այլեւ բոլոր ժողովրդավարական երկրների համար:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ