Արմինֆո.Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև պաշտոնական հարաբերությունները դադարեցնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը որոշում է կայացրել չմեկնել Բելառուս և չմասնակցել այս տարվա հուլիսի 8-18-ը Բելառուսում կայանալիք "Սլավյանսկի բազար 2024" ամենամյա միջազգային մրցույթին: Այդ մասին հաղորդել է "Սլավյանսկի բազար" ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:
"Աշխարհի բոլոր ժողովուրդները միավորված են մեկ լեզվով ՝ մշակույթով, ուստի անհնար է չգնահատել այն, ինչ ստեղծվել է տարիներ շարունակ, այն է՝ հայ-բելառուսական մշակութային կապերը։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ առաջացած քաղաքական քաոսը մոտ ապագայում կլուծվի սիրո և համերաշխության հիման վրա, և երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները շուտով կվերականգնվեն:
Հիշեցնենք, որ այս տարի "Սլավյանսկի բազար" մրցույթում Հայաստանի ներկայացուցիչներն էին բազմաթիվ մրցույթների հաղթող երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը", - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հունիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է: Նա իր խոսքը հիմնավորելլլ էր այն բանով, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներից մեկը վերջերս հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իր երկիրը մասնակցել է, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: "Եվ դուք ուզում եք, որ դրանից հետո ես գնամ Բելառուս և այդ երկրի նախագահի հետ քննարկեմ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցե՞ր",- հարց է ուղղել ՀՀ վարչապետը, նշելով, որ Հայաստանը նախատեսում է լքել ՀԱՊԿ-ը։ Այդ հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ից հաղորդել են, որ Երևանը հետ է կանչել Բելառուսից իր դեսպանին՝ խորհրդատվությունների համար, նույնն արել է նաև Բելառուսի ԱԳՆ-ը: