Արմինֆո. <Արդյո՞ք Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցվել էին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցը Ուկրաինայի Բուչա քաղաք և այդ այցի ընթացքում արված հայտարարությունները> , - այսօրվա նիստի ընթացքում Տիգրան Ավինյանից հետաքրքրվել է Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության ընդդիմադիր անդամ Սամվել Հակոբյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Բուչայի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Կիեւի մարզի Բուչա քաղաք են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը եւ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը: Նշվել էր, որ տեղի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Բուչա համայնքի և Երևան քաղաքի Նոր Նորք թաղամասի միջև համագործակցությունը: Հայկական պատվիրակությունը նաև մարդասիրական օգնություն է փոխանցել՝ դեղորայք քաղաքի երկրորդական օղակի բժշկական հաստատությունների համար: <Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը մարտի դաշտում պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը: Երևան քաղաքը և Նոր Նորք շրջանը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին>, - ըստ աղբյուրի՝ ասել էր Տեր - Մարգարյանը:
Հայաստանի ԱԳՆ-ը պաշտոնապես այդ մասին չի հաղորդել ։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդհանրապես հայտարարել է, որ նման այց չի եղել։
Հունիսի 9-ին հայկական պատվիրակության Բուչա այցից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին: Նշվել է, որ Մոսկվան որպես ոչ բարեկամական քայլ է գնահատում Հայաստանի ներկայացուցիչների այցը Ուկրաինայի այդ քաղաք, ինչպես նաև անթույլատրելի՝ արտահայտությունները Ռուսաստանի հասցեին և Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելը:
Երևանի ավագանու անդամն ընդգծել է, որ այցն անդառնալի վնաս է հասցնում ՀՀ անվտանգության համակարգին, հայ-ռուսական հարաբերություններին, որոնք առանց այդ էլ արդեն տուժել են "(վարչապետ) Փաշինյանի ջանքերի շնորհիվ": Հակոբյանը 0նշել է նաև, որ Կիևն ամեն կերպ աջակցել և աջակցում է "Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային"։
Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի գործադիր մարմինը ձևավորվել է կոալիցիոն համագործակցության շրջանակում, որի արդյունքում մի շարք համայնքների ղեկավարների թվում կան նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ (Տեր-Մարգարյանը «արեւմտամետ» "Հանրապետություն" կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի զինակիցն է): <Եթե Ձեզ հետաքրքրում է, թե արդյոք ես տեղեկացված եմ (այցի մասին), ապա' այո: Եթե Ձեզ հետաքրքրում են այլ մանրամասներ և աշխարհաքաղաքական ենթատեքստը, կարծում եմ, որ դա այս նիստի և այս քննարկման շրջանակներից դուրս է", - հայտարարել է Ավինյանը։