Արմինֆո.Ադրբեջանը շտապում է ամբողջությամբ ազատվել Լեռնային Ղարաբաղում հայկական հարուստ մշակութային ժառանգությունից։ Այդպես է մեկնաբանել Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Caucasus Heritage Watch (CHW) 7-րդ զեկույցը Արցախի վերաբերյալ, որում տագնապ է ազդարարվում Ադրբեջանի կողմից ԼՂՀ գրավյալ տարածքներում հայկական ժառանգության ոչնչացման դեպքերի 75 տոկոսով ավելացման մասին:
"Մենք բազմիցս նախազգուշացրել ենք այս չափազանց վտանգավոր գործընթացի մասին ։ Ադրբեջանը շտապում է ամբողջությամբ ազատվել Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ մշակութային ժառանգությունից ։ Դա վանդալիզմ է, կամ ավելի վատ՝ մշակութային ցեղասպանություն։ Այդպիսով Բաքուն հետևողականորեն և չափից դուրս խախտում է ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումները", - նշել է Մկրտչյանը։
Ավելի վաղ Caucasus Heritage Watch - ը հրապարակել էր արբանյակային լուսանկարների հիման վրա պատրաստված զեկույց, որում խոսվում է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մասին: "Մենք խորապես մտահոգված ենք, որ ավերված ժառանգության օբյեկտների ընդհանուր թիվը 2023 թվականի աշնանը և 2024 թվականի գարնանը մեր առաքելությունների միջև ընկած ժամանակահատվածում աճել է 75% - ով, ինչպես նաև 29% - ով աճել է վտանգված դասակարգվող օբյեկտների թիվը", - ասվում է Caucasus Heritage Watch-ի զեկույցում: