Արմինֆո. Օտարերկրյա լրագրողներն ու փորձագետները տագնապ են ազդարարում Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված պատերազմի նոր սպառնալիքների առնչությամբ:
Նշենք, որ շաբաթ օրն ադրբեջանական APA պետական գործակալությունը հրապարակել է հոդված, որում անթաքույց խոսվում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ագրեսիայի մասին, որը կոչնչացնի նրա պետականությունը: Սպառնալիքները հնչում են պաշտպանական ոլորտում հայ - ֆրանսիական համագործակցության ամրապնդման ֆոնին։
Այդ հոդվածը մեծ արձագանք է հաարուցել միջազգային փորձագիտական և լրագրողական միջավայրում։ Մասնավորապես, ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը Twitter-ի (X) իր միկրոբլոգում այդ առնչությամբ գրել է. "Տագնապալի վերլուծություն է հրապարակվել է ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներում։ Երկու հակաֆրանսիական դիատրիբների միջև խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև "անխուսափելի" երրորդ պատերազմի մասին, որը կարող է ավարտվել "Հայաստանի ՝ որպես պետության գոյությունը կասկածի տակ դնելով":
Շվեդ լրագրող Ռասմուս Կանբեկն, իր հերթին, ուշադրություն է հրավիրել վերջին շաբաթներին դեպի Ադրբեջան իսրայելական ռազմական բեռների ավելացման վրա: "Հիմա էլ ուրվագծվել են իրավական պատումների ձևակերպումներ, ինչպես նաև սահմաններին գնդակոծությունների թվի ավելացում։ Սրանք չորս ցուցանիշներից երեքն են՝ նախապատրաստվող հարձակման մասին", - վստահ է լրագրողը։
Պետական կառավարման, միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտի մասնագետ Սոսի Թաթիկյանն այդ առնչությամբ ուշադրություն է հրավիրել, որ Ադրբեջանը լրջորեն վիճարկում է միջազգային իրավունքը և խախտում ՄԱԿ-ի կանոնադրությունը: "Սա նոր պատերազմի լեգիտիմացման համար նոր հորինված աննախադեպ արդարացում է։ "Ադրբեջանը երբեք թույլ չի տա Հայաստանին փոխել ռազմական հավասարակշռությունը", - ադրբեջանական հոդվածից մեջբերել է Թաթիկյանը:
Հավելենք, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո իրեն իրավունք է համարում Հայաստանին ասել, թե ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ։ "Խաղաղության դարաշրջանի" սոուսի տակ Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ծախսերը, ակտիվորեն սպառազինություն է գնում Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից, եվրոպական մի շարք երկրներից, բայց , միևնույն ժամանակ, իրեն իրավունք է վերապահում սպառնալ Հայաստանին, որը լրացնում է իր պաշտպանական կարիքները՝ ներկայիս բարդ իրողություններում։ Մինչդեռ, միջազգային հանրությունը լուռ հետևում է Երևանի հասցեին Բաքվի սպառնալիքների հերթական չափաբաժիններին՝ այնպես, ինչպես լուռ հետևում էր Արցախում էթնիկ զտմանը: