Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Սվետլանա Տիխանովսկայայի հետ ։ Այս մասին X-ում իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ՝ հաղորդագրությանը կից տեղադրելով հանդիպումից արված լուսանկարներ ։ Նշենք, որ բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան բնակվում է Վիլնյուսում ։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ձեռնպահ կմնա Բելառուս այցելելուց, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն: Փաշինյանը նշում էր, որ Լուկաշենկոն վերջերս հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իր երկիրը մասնակցել է, հավատացել և հաղթանակ է մաղթել Ադրբեջանին: "Եվ դուք ուզում եք, որ դրանից հետո ես գնամ Բելառուս և այդ երկրի նախագահի հետ քննարկեմ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ։ ",- հարց ուղղեց ՀՀ վարչապետը: Այս հայտարարությունից անմիջապես հետո Երևանը հետ կանչեց Մինսկում իր դեսպանին, նույնը արեց նաև բելառուսական կողմը։