Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին Արմինֆո-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Նշենք, որ այսօր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում, որը նախագահում է Ղազախստանը, կազմակերպության անդամ պետությունների նախարարները կարծիքներ կփոխանակեն միջազգային, տարածաշրջանային իրադրության վիճակի վերաբերյալ, կամփոփեն կազմակերպության շրջանակներում տարաբնույթ համագործակցության արդյունքները եւ կքննարկեն արտաքին քաղաքական համակարգման ամրապնդման մեխանիզմները:
"Բնականաբար սպասվում է, որ ՀԱՊԿ ԱԳՆԽ - ն հավանություն կտա որոշումների մի շարք նախագծերի, որոնք Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը կներկայացվեն ընթացիկ տարվա նոյեմբերի 28-ի հերթական նստաշրջանի ընթացքում", - հավելել Է Զախարովան: Հիշեցնենք, որ Հայաստանը դեռևս փետրվարին հայտարարել էր ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու մասին և դրա ֆոնին հրաժարվել էր անդամավճարներ մուծել: Հայաստանի վարչապետը հունիսի 12-ին խորհրդարանի ամբիոնից չի բացառել նաև, որ Երևանը հետագայում կարող է լքել ՀԱՊԿ-ը