Արմինֆո. Ոչ ոք չգիտի, թե ինչ սկզբունքներով և ինչ բովանդակությամբ է լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։ Այդ մասին հունիսի 12-ին հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Խաղաղության պայմանագիրը և, ընդհանրապես, ցանկացած այլ պայմանագիր կազմվում է բանակցությունների արդյունքում: Ինչ-որ տեղ տեսնու՞մ եք բանակցություններ: Այստեղ տեղի է ունենում միայն պարտադրանք և պահանջ։ Եվ դեռ չավարտելով, այսպես կոչված, սահմանազատման գործընթացը, Ադրբեջանն արդեն պայմաններ է ներկայացնում խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Հետևաբար, բանակցություններ չկան", - նշել է նա։
Սրբազանը հիշեցրել է, որ ինքը բազմիցս ներկայացրել է խաղաղության պայմանագրի կնքման համար բանակցությունների օրակարգը: "Մենք պետք է խաղաղության պայմանագիր կնքենք, ոչ թե՝ նրանք (ներկայիս իշխանությունները-խմբ.): Իսկ նրանք մուրում են խաղաղություն: Նրանք (ադրբեջանական կողմը - խմբ.) ասում են ՝ «փոխեք սահմանադրությունը», իսկ սրանք հայտարարում են. «Մեկ ամսվա ընթացքում կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել", - դժգոհել է շարժման առաջնորդը։