Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 10-ի նիստում մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը քննարկելու նպատակով հունիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության միջնորդությունը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա ասելով՝ ԱԺ խորհրդում 15 ձայնից 13-ը քաղաքական մեծամասնությանն է՝ ի դեմս "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության, որի ներկայացուցիչներն էլ դեմ են քվեարկել: "Կարելի է ասել, որ ոչ մի հիմնավորում չի եղել", - ասել է Օհանյանը։
Նշենք, սակայն, որ ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստն, այնուամենայնիվ, տեղի կունենա՝ հունիսի 17-ին։ Ինչ վերաբերում է հունիսի 11-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստին, ապա դրա օրակարգում ընդգրկված է 31 հարց: