Արմինֆո.Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ միշտ իրեն պահել է որպես նվիրված գործընկեր, ինչը չի կարելի ասել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի վերաբերյալ։ Այդ մասին հունիսի 10-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե Մոսկվայից հաճախ են հայտարարություններ հնչում Երեւանի ոչ բարեկամական պահվածքի մասին։
"Հայաստանը երեխայի միամտությամբ մինչև վերջ հավատում էր և հույս ուներ, որ Ռուսաստանը նրան մենակ չի թողնի, "չի քցի" նրան և հայ ժողովրդին։ Ես ներողություն եմ խնդրում այդ խոսքի համար, բայց չեմ կարող դա չասել", - հայտարարել է խոսնակը, հավելելով, որ Մոսկվան խաբել է Երևանին՝ թողնելով մենակ:
"Ես նախանձով հետևում էի, թե ինչպես է ամերիկյան նավատորմը, մոտենալով Իսրայելի սահմաններին, խոցում այդ պետության վրա ընկնող հրթիռները, ինչպես են ինքնաթիռները թռչում Կիպրոսից՝ օգնելով Իսրայելին՝ որպես դաշնակից։ Չգիտեմ ՝ արդյո՞ք 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանն այնքան թույլ էր, որ թույլ տվեց ադրբեջանցիներին մտնել ու սպանել մեր երեխաներին, միթե՞ Կասպից ծովում չկար մի նավ, որը մոտենար Ադրբեջանին",- ասել է Ազգային ժողովի նախագահը:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին այլ ընտրություն չի թողել, քան փորձել ինքնուրույն պաշտպանվել: Խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանը թույլ է տվել 44-օրյա պատերազմն Արցախում: "ՌԴ-ը Հայաստանին այլընտրանք չի թողել, քան՝ ինքն իրեն պաշտպանելը, և այժմ այդ փորձը որպես ոչ բարեկամական վերաբերմունք ներկայացնելն, առնվազն, անարդար է", - հայտարարել է Սիմոնյանը