Արմինֆո.Տեղի է ունեցել շուրջ 280 հազար հայաստանցի օգտատերերի հեռախոսային տվյալների արտահոսք։ Այդ մասին հաղորդել է կիբեռանվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։ Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրում երեւում ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երեւում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ», - գրել է Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ֆեյսբուք»-ի մեկ այլ օգտատեր Լևոն Իսաջանյանի գրառման համաձայն, անհայտ անձը վաճառքի է հանել լոտ որը պարունակում է 10 միլիոն կոնտակտային տվյալ՝ տարբեր երկրներին վերաբերվող։ «Ներկա վալիդացիան որը արել եմ ցույց է տալիս առ այն, որ լոտի մեջ գոյություն ունի մոտավոր հաշվարկով 277,000 hազար համար որը վերաբերվում է ՀՀ բջջային կոդերին։ Հավանաբար այն վերաբերվում է get contact - ի ֆուկնցիոնալկության նման հավեոելվածի pattern - ին [ Հաստատված չի ]։ Ինչ եմ ուզում տվյալ օրինակով հորդորեմ , երբևէ նման հավելվածներ, երբ ձեզանից ցանկանում է մուտք դեպի ձեր կոնտակների բազա ՝ ՄԻ ՏՎԵՔ։ Այս արտահոսքի պատճառը բջջային օպերատորբները չեն ՝ հաստատ ։ Սա արդեն մարդկանց թվային անվտագության հիգինեայի բացակայությունից է գալիս», - արձանագրել է Լևոն Իսաջանյանը։