Արմինֆո. «Վերին Լարս» անցակետ տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ ձնահոսքի պատճառով: Այդ մասին հաղորդել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Նա, ընդսմին, հույս է հայտնել, որ երեկոյան ճանապարհը կբացվի, ծայրահեղ դեպքում՝ վաղը։
Միևնույն ժամանակ, Վրաստանի ՆԳՆ-ից հաղորդել են, որ ժամը 08:36-ին գերատեսչության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Դևդորակիում տեղադրված չափիչ դետեկտորից ստացել է ազդանշանային հաղորդագրություն, որն արձանագրում է փոփոխություն՝ հոսքի նվազագույն բարձրացման դեպքում: Գերատեսչության տվյալներով ՝ ստացված տեղեկատվության հիման վրա անմիջապես սկսվել է տեղեկատվության ստուգումը, զուգահեռաբար, արձանագրության համաձայն, "Դարյալ" սահմանային կետից անվտանգ վայր են տարահանվել պարեկային ոստիկանությունը, մաքսային ծառայությունը, սահմանապահ ոստիկանությունը և անցակետում աշխատող մասնավոր ընկերությունների բոլոր աշխատակիցները: Նրանց պարզաբանմամբ՝ տարածքը զննելու համար արդեն մեկնել է Սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, որում գտնվում են Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության աշխատակիցներ ու երկրաբաններ: "Միևնույն ժամանակ, կանխարգելման նպատակով փակվել է Գվելեթի գյուղի մոտ գտնվող ավտոճանապարհը։ Երթևեկությունը երկու ուղղություններով սահմանափակվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար", - ասվում է տեղեկատվության մեջ ։