Արմինֆո. Հեղեղումից անմիջապես հետո` առայսօր, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարել: Այդ մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել: Մշտադիտարկման արդյունքները փաստում են` այժմ չեզոքացված են նաև աղետի առաջին օրերին խմելու ջրում ի հայտ եկած սանիտարական շեղումները:
Աղետի գոտում ՀՎԿԱԿ-ի մասնագետները շարունակում են նաև հողից և անկած կենդանիներից նմուշառումներ կատարել, տեղում իրականացրել իրազեկում», - ասվում է հաղորդագրությունում: