Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին Ռուսաստանում դեսպանի պաշտոնում նշանակման ագրեմանին հավանություն տալու կամ հավանություն չտալու գործընթացը կոնֆիդենցիալ բնույթ է կրում, և այդ թեմայով հրապարակային արձագանք չի լինի: Այդ մասին հունիսի 4-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչի մասին է ինքն այդքան երկար զրուցել Արսենյանի հետ, Կարապետյանը նշել է, որ պատգամավորի հետ աշխատանքային և ոչ աշխատանքային հարցեր են քննարկվել: Այլ հարցերի դիվանագետը չի պատասխանել։
Ավելի վաղ հայկական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ ռուսական կողմը հաստատել է Արսենյանի ագրեմանը ՌԴ-ում դեսպանի պաշտոնի համար: Այդ մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա: