Արմինֆո.Մայիսի 31-ին Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ ձերբակալված "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման բոլոր 27 ակտիվիստներն ազատ են արձակվել: Այդ մասին հաղորդում է "Սրբազան պայքար" շարժման տելեգրամյան ալիքը։
Մայիսի 31-ին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ծեծկռտուք էր սկսվել ընդդիմադիր շարժման ակտիվիստների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով 72 ժամով բերման էր ենթարկվել 27 մարդ: Ժամկետը լրանալուց հետո նրանց մեղադրանք չի առաջադրվել, և բոլորն ազատ են արձակվել։
Հայաստանում արդեն 20 օր զանգվածային ակցիաներ են տեղի ունենում, որոնց նպատակն է հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի իր թեկնածուն "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է: