Արմինֆո.Դատարանն արդարացրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, այսպես կոչված, "դիզելային գործով": Համապատասխան դատավճիռը կայացվել է մայիսի 31-ին։ ՀՀ երրորդ նախագահի հետ արդարացվել է նաև Բարսեղ Բեգլարյանը՝ նավթամթերքի ներկրմամբ զբաղվող "Ֆլեշ" ընկերության սեփականատերը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բարսեղ Բեգլարյանի մատուցմամբ և Սերժ Սարգսյանի աջակցությամբ 2013 թվականի հունվարի 25-ից միննչեւ փետրվարի 7-ը կառավարության պահուստային ֆոնդից յուրացվել է 489 160 310 ՀՀ դրամի դիզելային վառելիք: