Արմինֆո.Հայաստանը կրկին չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որն այսօր անցկացվում է Ալմաթիում:
Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակում: Դրա մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները եւ կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հարցերը:
Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաղորդել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը, Հայաստանը չի մասնակցում խորհրդի նիստին, սակայն չի առարկում Ալմաթիում սահմանափակ ձեւաչափով որոշումների ընդունման դեմ: