Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից: Այդ մասին հաղորդում է "Տավուշը հանուն հայրենիքի" նախաձեռնությունը։
«Բողոքի ցույցերը Հայաստանում. Մենք միանում ենք միջազգային ՀԿ-ների խմբին և մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցող ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեթոդների և շտապողականության վերաբերյալ։
Ցավոք, ակնհայտ է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը խաթարում է գործընթացի օրինականությունը։ Կայուն և տևական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացակայության պայմաններում:
Մենք տեղյակ ենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերի մտահոգությունները գոյաբանական հարցերի վերաբերյալ։
Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները», - ասվում է հայտարարությունում, որի ներքո ստորագրել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի անդամ Էմանուիլ Ֆրագկոսը (Հունաստան), Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իլան Դե Բասոն (սոցիալիստներ և դեմոկրատներ, Շվեդիա), Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի անդամ Չարլի Վայմերսը (Շվեդիա), Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը (Գերմանիա), Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Ստելիոս Կիմպուրոպուլոսը (Հունաստան), Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Մարիա Սբիրաքին (Հունաստան), Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եւրոպական ժողովրդական կուսակցության անդամ Լուքաս Ֆուրլասը (Կիպրոս), Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Ընկերվարական կուսակցության անդամ Քոսթաս Մավրիտիսը (Կիպրոս):