Արմինֆո. Մայիսի 28-ը ՝ Սարդարապատի ճակատամարտի և Առաջին Հանրապետության հռչակման օրը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները՝ շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածու Բագրատ արքեպիսկոպոս Գալսատնյանի գլխավորությամբ կդիմավորեն Սարդարապատում:
Գալստանյանը, ելույթ ունենալով Սուրբ Աննա եկեղեցու բակում, կոչ է արել քաղաքացիներին այսօր ժամը 17:00-ից հավաքվել Շահումյանի հրապարակում, որպեսզի ժամը 18:00-ին շարժվեն դեպի Սարդարապատ: "Գիշերը կմնանք այնտեղ, կնշենք Առաջին Հանրապետության 106-րդ տարեդարձը", - հայտարարել է նա:
Ինչպես նշել է արքեպիսկոպոսը, շատ կարևոր է, որ Սարդարապատում երթը, ապա նաև տոնակատարությունը բազմամարդ լինի: «Մայիսի 28-ը մեր ինքնության պահպանման համար անկյունաքարային նշանակություն ունեցող կարևորագույն իրադարձություններից է: Դա ոչ միայն մեր ֆիզիկական, այլեւ հոգեւոր բովանդակության մասին է», - ասել է նա:
Հիշեցնենք, որ 1918թ. մայիսի 21-ին սկսվել է Սարդարապատի փառապանծ ճակատամարտը, որի ընթացքում թուրքական բանակը ջախջախվել է հայկական կանոնավոր զորքի և աշխարհազորայինների կողմից: Այն ավարտվել է մայիսի 28-ին, որից հետո հռչակվել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը։