Արմինֆո. Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով տուժածների և զոհերի թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Հայաստանի հյուսիսում տեղի է ունեցել ջրհեղեղ՝ հորդառատ անձրևի և Դեբեդ գետի վարարման հետևանքով, ինչը հանգեցրել է ենթակառուցվածքների զգալի ավերածությունների և, առնվազն, 4 մարդու մահվան: Մայիսի 26-ին հանրապետության ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, տարերքը վնասել է ճանապարհները, կամուրջներն ու երկաթուղային գծերը: Աղետի հետևանքների վերացման նպատակով ձևավորվել է օպերատիվ խումբ ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:
ՀՀ ՆԳՆ վերջին տվյալներով ՝ Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես ՝ 387 մարդ Լոռու մարզում, 42 մարդ ՝ Տավուշի մարզում: Աղետի գոտում հայտնաբերվել է 4 դիակ՝ 1948 թ. ծնված Ավագ Ավագյան, 1985 թ. ծնված Սարիբեկ Բալյան, 1964 թ. ծնված Գնել Զաքարյան, 1964 թ. ծնված Գագիկ Նազլուխանյան: Ներկայումս աշխատանքներ են տարվում Սանահին կայարանի բնակիչների տարհանման, հեղեղված շենքերի և շինությունների նկուղներից ջուր մղելու, ինչպես նաև Հաղպատում արգելափակված բեռնատարը դուրս բերելու ուղղությամբ: