Արմինֆո. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համաձայնել է դառնալ Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու: Այդ մասին հայտարարել է ինքը՝ Գալստանյանը՝ մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ։
Նա նաև տեղեկացրել է, որ ժամանակավորապես դադարեցնում է իր հոգևոր գործունեությունը: "Ես խնդրել եմ Ն. Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին սառեցնել իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը", - նշել է արքեպիսկոպոսը: <Ես, անկեղծ ասած, նույնիսկ, չգիտեմ ինչ ասել: Ես ոչ այս պաշտոնի, ոչ էլ մնացած աստիճանների ակնկալիք չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենա", - հավելել է Տավուշի թեմի առաջնորդը:
Նա նաև հիշեցրել է, որ այս շարժումը սկսվել է սահմանային գոտում ընդդեմ ստի և հանուն ճշմարտության, այն իրականացվել է Տիրոջ օրհնությամբ: Այնուհետև նա դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հորդորել նրան հրաժարական տալ: Հանրապետության հրապարակ էին եկել հազարավոր քաղաքացիներ՝ պահանջելով գործող վարչապետի հրաժարականը