Արմինֆո. Վարդան Ազատյանն ընտրվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Վարդան Լևոնի Ազատյանի ընտրության արդյունքները:
Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման ընդունումը կնպաստի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի բնականոն գործունեությանը, բուհի ընթացիկ ղեկավարման իրականացմանն ու հոգաբարձուների խորհրդի որոշումների պատշաճ կատարմանն ընտրված ռեկտորի կողմից: