Արմինֆո. Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր ՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակարոնը՝ ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ:
Մակրոնն ընդգծել է, որ 100 տարի առաջ ողբերգությունների և ազատության դարում ծնված Ազնավուրը, լինելով Ֆրանսիայի, Հայաստանի և ողջ աշխարհի լեգենդ, այլևս հավերժ է:
Նշենք, որ երեկ ՝ արտիստի ծննդյան 100-ամյակի օրը, Ֆրանսիայի մայրաքաղաքի VIII օկրուգում, որը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակը։ Արարողությանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, արտիստի հարազատներն ու ընկերները: