Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների կառուցմանը։ Այդ մասին մայիսի 22-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, խոսքը երկու ճանապարհների մասին է, որոնցից մեկը՝ 750 մետր երկարությամբ, նորովի է կառուցվում։ Սանոսյանն ընդգծել է, որ աշխատանքներ իրականացնող ճանապարհային ընկերությունները պարտավորվել են լրացուցիչ մարդկային ռեսուրսներ ներգրավել, որպեսզի ճանապարհը հանձնեն 2 ամսվա ընթացքում: Երկրորդ ճանապարհի երկարությունը, որը Կիրանց կանցնի Աճարկուտ գյուղով, կկազմի 3,5 կմ: Այն անհրաժեշտ կլինի միայն վերանորոգել երկու ամսում:
Նշենք, որ Կիրանց-Աճակուրտ ճանապարհը պետք է այլընտրանք դառնա ճանապարհի այն հատվածին, որն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի որոշումների համաձայն, Կիրանց գյուղի շրջանում Ադրբեջանին պետք է անցնեն երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան տանող ճանապարհահատված և մոտ 50 հողամաս: