Արմինֆո. Մայիսի վերջը Երևանում կնշանավորվի Եվրոպական կինոյի փառատոնի բացմամբ: ԵՄ հայաստանյան առաքելության հաղորդագրության համաձայն, փառատոնը կանցկացվի "Եվրոպայի օրվան" նվիրված միջոցառումների շրջանակում:
Եվրոպական կինոյի տոնն իր դռները կբացի բոլոր ցանկացողների համար՝ մայիսի 29-ից մինչեւ հունիսի 7-ը: Կինոյի սիրահարներին սպասում են եվրոպական 23 երկրների ֆիլմեր, այդ թվում ՝ Բելգիայի, Պորտուգալիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Չեխիայի, Գերմանիայի, Սլովակիայի, Շվեդիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Կիպրոսի, Հունաստանի, Նիդերլանդների, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Մալթայի, Դանիայի, ինչպես նաև՝ Հայաստանի:
"Փառատոնը ոչ միայն եվրոպական մշակույթին, այլև այն կարևոր գաղափարներին ծանոթանալու հնարավորություն է, որոնք հեղինակները փորձել են փոխանցել իրենց արվեստի միջոցով", - նշում է աղբյուրը:
Ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տան և Հ.Մալյանի թատրոնի դահլիճներում: