Արմինֆո. Հայաստանում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներին մասնակցած քաղաքական ուժերը միակարծիք են. երկրի ապագա վարչապետը պետք է լինի "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Այդ մասին մայիսի 18-ին լրագրողներին հաղորդել է ինքը՝ արքեպիսկոպոսը։
Նրա խոսքով՝ որոշում, որպես այդպիսին, չկա, քաղաքական ուժերի ներկայացուցիչները միայն իրենց ցանկությունն են հայտնել՝ հայտարարելով համազգային շարժման հետ համերաշխության մասին: Գալստանյանը նաև հաղորդել է, որ այսօրվա հանդիպման մասնակիցները ներկայացրել են հետագա զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը և հանդես եկել որոշակի առաջարկներով: Քննարկվել են նաև համագործակցության հետագա խորացման ուղղությունները: "Ինչ վերաբերում է իմ ՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու նախաձեռնությանը, ապա այս հարցի շուրջ ես պետք է խորհրդակցեմ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, որպեսզի հասկանամ ՝ գնալու ենք այդ ճանապարհով, թե, այնուամենայնիվ, այլ լուծումներ են պետք",- ընդգծել է Սրբազանը, հավելելով, որ վերջնական որոշումը ժողովրդինն է, որը պետք է հաստատի այդ որոշումը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ