Արմինֆո. Կիրանցում ճանապարհ կառուցելով ՝ կապահովվի գյուղի բնակիչների անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ գյուղ կատարած այցի ընթացքում:
Նշենք, որ գյուղի բնակիչներին, առաջին հերթին, հետաքրքրել են Ադրբեջանին հանձնվելիք տարածքների կոնկրետ հատվածները, որպեսզի իմանան՝ մնալ գյուղում, թե՝ ոչ։ Նախարարը նշել է, որ կկառուցվի ճանապարհ, որը կապահովի կիրանցեցիների կապը ողջ հանրապետության հետ:
Սանոսյանը լրագրողներին ասել է, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր կարծիքն ունենալ անվտանգության հարցի վերաբերյալ, սակայն, իր ղեկավարած գերատեսչությունը փորձում է իրավիճակը կառավարելի դարձնել: Ի պատասխան այն հարցի, թե արդյոք երկրի իշխանությունները վստահ են, որ այդ տարածքները Բաքվի վերահսկողությանը հանձնելուց հետո հակառակորդը զենք չի կիրառի խաղաղ բնակիչների դեմ, նախարարը հայտարարել է. "Եթե հարցը թողնենք ձեզ, ապա խաղաղություն, ընդհանրապես, չի լինի":
Նախարարը գյուղացիներին ներկայացրել է կառավարության ծրագրերը. կառուցել պատ, ճանապարհ, կամուրջ, և հեռացել է: Վրդովված բնակիչները հայտարարել են, որ իրենց համար անընդունելի է նման դիրքորոշումը, և իրենք մտադիր չեն լքել իրենց տները։ "Մենք երևի միակ երկիրն ենք, որտեղ քաղաքացիները պայքարում են իրենց իսկ կառավարության դեմ՝ տարածքներ հանձնելու դեմ", - ասել է գյուղացիներից մեկը:
Հիշեցնենք, որ սահմանների սահմանազատման շրջանակում Կիրանց գյուղի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի մի հատված և մոտ 50 Հողամաս, պետք է անցնեն Ադրբեջանին: