Արմինֆո. Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը», - հավելել է Կոնջորյանը:
Նշենք, որ դեռևս այս տարվա մարտին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաղորդել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների վերոնշյալ դիտակետերը տեղակայվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները "Զվարթնոց" օդանավակայանից դուրս կբերվեն մինչև այս տարվա օգոստոսի 1-ը: