Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այդ մայիսի 6-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով հարցին, թե որն է նման որոշման պատճառը, Սիմոնյանը խնդրել է հետաքրքրող բոլոր հարցերն ուղղել անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ նրա առաջիկա մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի կունենա մայիսի 7 - ին: Միաժամանակ, նա նշել է, թե, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը և 2024 թվականի ընթացքում նախագահելու Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, ճիշտ կլիներ, որ ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին Մոսկվայում, իսկ մայիսի 8-ին կանցկացվի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր Թուրքիայի նախագահ Ռաջիփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Հայաստանի անկախ վերլուծաբանների կարծիքով՝ հաշվի առնելով հայ-ռուսական միջպետական հարաբերությունների ներկայիս ցածր մակարդակը, հնարավոր է, որ Փաշինյանը հրավեր չստանար Կրեմլից։