Արմինֆո. Իրանը մշտապես ընդգծել է, որ Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության, կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։
Նրա ասելով՝ Հարավային Կովկասի անվտանգությունն Իրանի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է: "Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ողջ տարածաշրջանի անվտանգության վրա ։ Իրանի ռազմավարությունն է. վարել բանակցություններ և բազմակողմ երկխոսություն՝ օգտագործելով առկա մեխանիզմները Հարավային Կովկասում տարաձայնությունների հաղթահարման և խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման համար: Հարավային Կովկասում միլիտարիզմի ուժեղացմանն ուղղված ցանկացած մոտեցում կբարդացնի տարածաշրջանի անվտանգային իրավիճակը եւ կվնասի տարածաշրջանի խաղաղ գործընթացին, եւ Իրանը նման բան չի ընդունի: Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում ձեւավորել մեխանիզմներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում իրավիճակի բարդացմանը", - հավելել է նա, հաղորդում է Mehr-ը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ