Արմինֆո.«Նիկոլ Փաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց ժողովրդին, վերադարձավ Երևան, ու հայրենիքի հանձնման հերթական համաձայնության մասին պաշտոնական տեղեկությունը ստացանք: Հիմա էլ լռե՞նք...», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել են միջպետական ճանապարհը ՝ մարզի մի շարք գյուղերն Ադրբեջանին հանձնելու որոշման վերաբերյալ հանդիպում և պարզաբանումներ պահանջելով երկրի իշխանություններից: Մասնավորապես, Բաղանիսի բնակիչները հայտարարել են, որ համաձայն չեն տարածքները միակողմանի Ադրբեջանին հանձնելու հետ, ինչի արդյունքում Բաղանիսը, և ոչ միայն այդ գյուղը, վտանգի տակ կհայտնվի:
Ոսկեպար գյուղի բնակիչներն, իրենց հերթին, հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանն իրենց այլ բան է խոստացել, քան սահմանագծման հայ-ադրբեջանական հանձնաժողովի որոշումը: Այսօր նրանք մտադիր են վճռական քայլեր ձեռնարկել։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստի արդյունքում տարածվել էր համատեղ մամլո հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է. « Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»: Փաստորեն, դա նշանակում է չորս գյուղերի անցում Ադրբեջանի վերահսկողության տակ։