Արմինֆո.Հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն իր Richter Trio անսամբլի հետ առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջև: Համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը 19:00-ին Ա. Խաչատրյան համերգասրահում:
Richter Trio-ն ելույթ է ունեցել Եվրոպայի հայտնի համերգասրահներում, այդ թվում՝ Royal Albert Hall (Լոնդոն), Բեռլինի ֆիլհարմոնիա (Բեռլին), Elbphilharmonie (Համբուրգ), Reeperbahn փառատոնը Համբուրգում, The Great Escape Բրայթոնում և Classical:Next Ռոտերդամում։ Տրիոյի կազմում, բացի դաշնակահար Կիրիլ Ռիխտերից, ընդգրկված են ջութակահար Ալյոնա Զինովևան և թավջութակահար Ավգուստ Կրեպակը:
Կիրիլ Ռիխտերը ռուս դաշնակահար և կոմպոզիտոր է, ում երաժշտագետները դասում են մինիմալիզմի և նեոկլասիկայի ուղղությունների ներկայացուցիչների շարքին: Ակադեմիական կրթության բացակայության պատճառով Կիրիլն իրեն ինքնուս է համարում։ Նրա երաժշտությունն այսօր կատարում են ինչպես սիմֆոնիկ նվագախմբերը, այնպես էլ մենակատար երաժիշտները։ Երաժշտի առաջին ելույթը տեղի է ունեցել 2017 թվականին և անմիջապես Միությունների տան սյունազարդ դահլիճում։ Նա լարային նվագախմբի ուղեկցությամբ համերգներ է տվել Ամենափրկչի տաճարի դահլիճում, "Զարյադյե" համերգասրահում, բազմիցս հանդես է եկել եվրոպական երաժշտական փառատոններում։ 2018 թվականին նա դարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնության FOX հեռուստաալիքի հեռարձակումն ուղեկցող երաժշտության հեղինակ։