Արմինֆո.Հնդկաստանը ռազմական կցորդ է ուղարկում Հայաստան: Այդ մասին հաղորդել է RTI գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
"Ռազմական կցորդն առաջին անգամ հատուկ է նշանակվում Հայաստանում", - ընդգծել է աղբյուրը, հավելելով, որ շեշտը դրվում է պետության վրա, որի հետ Հնդկաստանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը:
Նա հիշեցրել է, որ Երևանի հետ Նյու Դելին արդեն պայմանավորվել է Pinaka արձակման կայանքների, Akash փոքր հեռահարության զենիթահրթիռային համալիրի և այլ սպառազինությունների մատակարարման մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանը Հայաստանին 20 մլրդ ռուփի (244,7 մլն դոլար) արժողությամբ զենք-զինամթերքի խմբաքանակ կմատակարարի: Առաքումները կիրականացվեն նախորդ տարվա սեպտեմբերի սկզբին երկու երկրների կողմից ստորագրված պայմանագրերի հիման վրա։ Դրանց համապատասխան, Հնդկաստանը Հայաստան կմատակարարի սեփական մշակման "Պինակա" համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք առաջին անգամ կվաճառվեն արտերկիր, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և ռազմամթերքի խմբաքանակ:
2020 թվականին Հնդկաստանը Հայաստան է առաքել Swathi հրետանային հետախուզության չորս կայանք ։