Arminfo.info


 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 12:12
Նաիրա Բադալյան

Փաշինյան. պատմական Հայաստանը երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատեւ երաշխիք է և մեր նկատմամբ այդ երկրների ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանության երաշխիք

Փաշինյան. պատմական Հայաստանը երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատեւ երաշխիք է և մեր նկատմամբ այդ երկրների ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանության երաշխիք

Արմինֆո. Ազգային ժողովն ապրիլի 10-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի  ծառայությունը,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնական ելույթում, նախ, խոսել է պատմական եւ իրական հայաստանների վերաբերյալ մեր հանրության ընկալումների ու դրա վտանգների վերաբերյալ:

 

«Կառավարությունը եւ անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլեւ հաճախ հակոտնյա են միմյանց եւ նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար: Ես եւ Կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության եւ ավանդույթի կրող, միայն 2022 թվականին արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է: Մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել, եւ այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը: Միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա եւ միանշանակ համոզվեցի, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որը կարող է լրացուցիչ եւ որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում: Այդ պահից, փաստացի, քաղաքական ու հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որը կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ: Իրական եւ պատմական հայաստանների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման գործընթացը: Եթե անկեղծ ասեմ, իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաեւ այն պատճառով, որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում եւ ի հայտ է բերում անսպասելի շերտեր եւ նրբերանգներ: Ըստ այդմ, պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար եւ նրան դրսեւորվելու հնարավորություն չի տալիս: Այս առումով, կամա թե ակամա, պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար: Պատմական Հայաստանը, ի դեպ, առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար: Այն երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատեւ երաշխիք է եւ երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն եւ բացատրություն կունենան: Պատմական Հայաստանը նաեւ երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնար եւ գիտելիք չենք ունենա եւ, հետեւաբար, միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք: Սա էլ երաշխիք է, որ մենք չենք ունենա իրական պետություն, իրական անկախություն, որովետեւ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի ու հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյատեւել չենք կարող, գոյություն ունենալ չենք կարող, եւ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում, իսկ ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության, ո՛չ տարածքային ամբողջականության կարիք չունի. այն կարիք ունի միայն հովանավորության»,- ասել է ՀՀ վարչապետը:

 

Խոսելով մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Որպես ՀՀ վարչապետ՝ ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել եւ բարձրաձայնել՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա՝ ընդ որում արձանագրելով պատմական Հայաստանի գործելակերպին եւ մտածողությանը երբեւէ վերադառնալու կենսական անհնարինությունն ապագայում: Հակառակ պարագայում մենք անվտանգային արտաքին մարտահրավերները հասցեագրելու շանս չենք ունենա նույնիսկ, որովհետեւ կունենանք արտաքին սպառնալիքներ գեներացնող հարատեւ աղբյուր մեր իսկ ներսում, մեր ամենօրյա իրականության մեջ՝ առանց այս փաստը խորությամբ եւ ամբողջությամբ ըմբռնելու եւ գնահատելու»:

Վերոնշյալ հարցի համատեքստում ՀՀ վարչապետը հարց է հնչեցրել՝ իսկ ո՞րն է իրական Հայաստանն ու արձանագրել. «Իրական Հայաստանն այն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք եւ միջազգայնորեն ճանաչված սահմաններ եւ այս փաստի գիտակցումով միջազգային հանրության լիարժեք եւ հարգարժան անդամի ինքնագիտակցություն: Սա նշանակում է որոշակի պահվածք, որոշակի վարվելակարգ եւ որոշակի գործելակարգ, որը համապատասխան է միջազգայնորեն ընդունված եւ ճանաչված չափանիշներին»: Ըստ վարչապետի՝ իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29,743 քկմ տարածք ունեցող երկիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը:

 

«Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում առանձնահատուկ կարեւորություն ունի հետեւյալ հարցը՝ իսկ իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ անվտանգությունը: Պիտի պնդեմ, որ ժամանակակից աշխարհում, եթե գոյություն ունեն երաշխիքներ՝ դրանք բացասական երաշխիքներ են, այսինքն՝ ինչ-որ երաշխիքներով, ինչ-որ չափով ապահովում են միայն բացասական սպասումները: Դրական սպասումների իրականացման երաշխիքներ, պարզապես, գոյություն չունեն եւ, հետեւաբար, նմանօրինակ պայմաններում բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումն այս ուղղությամբ հետեւողական աշխատանքն է, որը կարող է դրական երաշխիք դառնալ: Ուրիշ ճանապարհ պարզապես չկա: Բացասական երաշխիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալիքների, լեգիտիմ փաստարկների եւ հակափաստարկների հիման վրա, ընդ որում՝ լեգիտիմ տարածքում գործելու պարագայում»,- փաստել է ՀՀ վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին, դրա մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիրներին ու ընդգծել. «Իմ եզրակացությունն այն է, որ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել: Գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց այն իմաստով, որ ԼՂ-ի հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունն այլեւս պատրաստ է եղել ու անփոփոխելի՝ արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Ահա այս արձանագրումից խուսափելու անորոշ ու սին հույսեր տալով՝ որոշ պետություններ ԼՂ-ի հարցն օգտագործել են՝ Հայաստանի Հանրապետությանը վզկապ հագցնելու եւ որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար: Այն բանակցային հնարավորությունները, որոնք 2016 թվականից ի վեր առկա էին, ոչ թե ԼՂ-ի հարցի որեւէ լուծման, այլ Հայաստանի Հանրապետությանը հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ Հայաստանի՝ առանց այն էլ կաշկանդված գործողությունները՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն»:

 

ՀՀ վարչապետը մանրամասն խոսել է 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած գործողությունների, ՀՀ ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող վտանգների եւ այս համատեքստում իշխանությունների քայլերի մասին, անդրադարձել իրականացված արտաքին քաղաքականությանը, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին, ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու ծրագրերին, տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսլականին, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ փոխգործակցությանը, Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների հետ գործակցությանն ու մի շարք այլ խնդիրների:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՀայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է "Ուժեղ Հայաստանը"
Ուժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և ԳեղարքունիքումՈւժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և Գեղարքունիքում
Դիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացումԴիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
Փաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտինՓաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտին
Հայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումըՀայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումը
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար
Փաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրաՓաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրա
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր էՀայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է
Կիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիաԿիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիա
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը
Ռուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորություններըՌուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները
Գագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավԳագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավ
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասինԳագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսերՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
ԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումըԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումը
Ռուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետՌուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետ
Հայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակըՀայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակը
Հայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայինՀայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային
Հայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունըՀայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունը
Հայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժներըՀայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժները
Գալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործումԳալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում
Մայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկությունՄայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկություն
Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսովԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսով
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսովՀանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Երևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիսԵրևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիս
Հայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանըՀայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը
Արուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածուԱրուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածու
Հայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծՀայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծ
Անկախ ընդդիմության դիրքորոշումներից Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը բնականոն հունովԱնկախ ընդդիմության դիրքորոշումներից Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը բնականոն հունով
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարարի որդու և եղբորորդու նկատմամբ. երկուսն էլ հեռակա կալանավորվել ենՀայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարարի որդու և եղբորորդու նկատմամբ. երկուսն էլ հեռակա կալանավորվել են
Փաշինյանը հայտարարել է, որ չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» կարող է բախվել սովի սպառնալիքինՓաշինյանը հայտարարել է, որ չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» կարող է բախվել սովի սպառնալիքին
Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBank
Վարչապետ. հայկական կողմը մտադիր չէ միակողմանիորեն վերանայել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանավորվածություններըՎարչապետ. հայկական կողմը մտադիր չէ միակողմանիորեն վերանայել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանավորվածությունները
Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնիցԱշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից
Փաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համարՓաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBankՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Հայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանի կառավարությունը հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնումՀայաստանի կառավարությունը հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն նախադպրոցական կրթության համակարգումՀայաստանի իշխանությունները ցանկանում են ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն նախադպրոցական կրթության համակարգում
Հայաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելուՀայաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելու
ՀՀ քննչական կոմիտեում պատմել են երկու սպաների, այդ թվում ՝ գնդապետ Մալոյանի ձերբակալության պատճառների մասինՀՀ քննչական կոմիտեում պատմել են երկու սպաների, այդ թվում ՝ գնդապետ Մալոյանի ձերբակալության պատճառների մասին
GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըGTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը
Ազատություն հայ քաղբանտարկյալներին. ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երևան այցի ֆոնինԱզատություն հայ քաղբանտարկյալներին. ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երևան այցի ֆոնին
Հայաստանի նախագահը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցերՀայաստանի նախագահը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր
Նարեկ Կարապետյան. Գնդապետ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համարՆարեկ Կարապետյան. Գնդապետ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար
Հայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերըՀայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերը
Հայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզըՀայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզը
Հայաստանի ՆԳՆ աշխատակիցները համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ են չեզոքացրելՀայաստանի ՆԳՆ աշխատակիցները համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ են չեզոքացրել
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատըԱլեն Սիմոնյանը հայտարարել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատը
Երևանը հյուրընկալել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԵրևանը հյուրընկալել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է վարումՈւրսուլա ֆոն դեր Լյայեն. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է վարում
Փաշինյան․ Երևանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում Փաշինյան․ Երևանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում 
Հայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներիցՀայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներից
Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար 
Փաստաբան Կոչուբաևը մեղավոր է ճանաչվել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների Փաստաբան Կոչուբաևը մեղավոր է ճանաչվել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների "պատիվն արատավորող" հրապարակում տարածելու վերաբերյալ գործով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ