Արմինֆո. Համացանցում օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից հիվանդ արցախցու նկատմամբ ծաղրը պատկերող տեսանյութեր են տարածվել։
Կադրերում երևում է, թե ինչպես է հաշմանդամը քայլում Ստեփանակերտի ամայացած փողոցներից մեկով, իսկ ադրբեջանցիները, նախ, մեքենայով գնում են նրա հետևից, ինչ-որ ռեպլիկներ նետելով, իսկ հետո արդեն հասնելով նրան, սկսում են ծաղրել:
Ֆրանսիական Լե Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, տեսանյոութը զետեղելով Twitter-ի (X) իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է. "Ահա թե ինչպես են ադրբեջանցիները վերաբերվում Ստեփանակերտում մնացած 10 կամ 11 հայերից մեկին։ Արդյո՞ք կա ուրիշ մեկը, ով պնդում է, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին, կարող են և կկարողանան ապրել իրենց երկրում ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո":
Այս տեսանյութը տարածել է նաև ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը՝ զետեղելով հետևյալ գրառումը. "Ադրբեջանցիները ծաղրում են Ստեփանակերտի փողոցով քայլող տարեց հայ տղամարդուն (այնտեղ մնացած մոտ մեկ տասնյակ հայերից մեկը): - Քշիր, քշիր .. նա փախավ, նա վախենում է": Նրանք ծիծաղում են նրա վրա՝ նախքան մոտենալը":
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հաղորդել էր, որ վերջին տվյալներով օկուպացված ԼՂՀ-ում մնացել է մոտ 10 մարդ: Նրա խոսքով, ԼՂՀ-ի ադրբեջանական օկուպացիայից հետո այնտեղ մնացել էր մոտ 50 մարդ, սակայն նրանց գերակշիռ մասը կամաց-կամաց ԿԽՄԿ աջակցությամբ տեղափոխվել է Հայաստան: