Արմինֆո. Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղեկցությամբ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու մարդ:
Ինչպես հայկական լրատվամիջոցներին հաղորդել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, անցած տարվա հոկտեմբերից ԿԽՄԿ-ի օգնությամբ Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 մարդ, և ընդգծել է, որ կազմակերպությունը տեղափոխման հարցում աջակցություն է ցուցաբերում բացառապես քաղաքացու ցանկությամբ:
ԶԼՄ-ները նաև հաղորդում են, որ Արցախից ժամանել է ամուսնական զույգ՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն արդեն լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ մարտի 29-ին Արցախից Հայաստան ժամանած Սարգիս Գալստյանը մեղադրվում է լրտեսության մեջ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սարգիս Գալստյանը ժամանակին եղել է Շուշիի "Ավան Պլազա" հյուրանոցի տնօրենը։ Սարգիս Գալստյանը Արցախի խորհրդարանի "Արդարություն" խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի զարմիկն է: