Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովում ընդդիմությունը մտադիր է նախաձեռնել ԱԺ հատուկ նիստ ՝ նվիրված Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման խնդրին: Այդ մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարիել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ պատերազմով սպառնում է ժողովրդին, եթե Երևանը չբավարարի Բաքվի պահանջները: "Նա բացահայտ շանտաժի է գնում և այդ սոուսի տակ մեկը մյուսի հետևից տարածք է հանձնում։ Հիշեք Խծաբերդը, Ջերմուկը, Սև լիճը, Շորժան: Որքա՞ն կարելի է: Ադրբեջանը, տեսնելով իշխանությունների զիջողականությունը, գնալով ավելի է խստացնում իր պահանջները", - ասել է խորհրդարանականը, հավելելով, որ այժմ հերթը հասել է Տավուշի մարզի չորս գյուղերին։
"Սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար կան բազմաթիվ անհայտներ այս հարցում։ Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կներկայացնեն և կբացատրեն, թե ինչ հիմքով են պնդում, որ Տավուշի մարզի տարածքները պատկանում են Ադրբեջանին", - ընդգծել է Խաչատրյանը ։ Նա հավելել է, որ ընդդիմությունը մտադիր է նիստը գումարել հաջորդ շաբաթ՝ ՀՀ ԱԺ հերթական լիագումար նիստի ընթացքում: