Արմինֆո.Ադրբեջանը հայ ժողովրդի նկատմամբ վարում է համակարգային ցեղասպան քաղաքականություն, և եթե դրան դիմակայենք զիջողական և պարտվողական կեցվածքով, դա մեզ կտանի դեպի նոր ողբերգություններ։ Այդ մասին մարտի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշել է, որ Արցախի նկատմամբ վարած քաղաքականությունն Ադրբեջանն այսօր շարունակում է նաև Հայաստանի նկատմամբ: Միևնույն ժամանակ, օմբուդսմենն ափսոսանք է հայտնել, որ բանակցային գործընթացի շրջանակում Հայաստանը չի բարձրացնում անհետ կորածների ճակատագրի, այդ թվում ՝ Ստեփանակերտի բենզալցակայանում պայթյունի ժամանակ, ինչպես նաև Արցախի պետական գործիչների ձերբակալման հարցը:
2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով փաստահավաք աշխատանքների արդյունքների համաձայն, ըստ պաշտպանի, զոհվել է 223 մարդ, որից 21-ը՝ քաղաքացիական անձինք են, 6-ը ՝ երեխաներ, ևս 21-ը համարվում են անհետ կորած: Բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 238 մարդ է զոհվել, 20-ի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով, որին նախորդել էր 9 ամիսների ընթացքում տոտալ շրջափակումը, Հայաստան բռնի տեղահանվել է Արցախի շուրջ 102 հազար քաղաքացի: Սակայն, ընդհանուր առմամբ, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անօթևան է մնացել 150 հազար արցախցի ։